Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ զինյալները ոչնչացրել են Նինվեի պատմամշակութային կոթողները

20:43, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
ԻՊ զինյալները ոչնչացրել են Նինվեի պատմամշակութային կոթողները

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ոչնչացրել են Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող Նինվե մշակութային հնագույն կենտրոնը: Այս մասին հաղորդում է «Shafaq News»-ը:

Աղբյուրը նշում է, որ ԻՊ զինյալները երեկ ռմբակոծության են ենթարկել Նինվեում գտնվող պատմամշակութային շինություններ և հուշարձաններ: Զինյալները ռմբակոծել են նաև Նինվեի պատը, որը հույժ կարևոր նշանակություն ուներ տեղի բնակիչների համար՝ որպես ասորական քաղաքակրթության հուշակոթող:

Հաղորդվում է, որ Նինվեն, որը Ք. ա. 8-7-րդ դարերում եղել է Ասորեստանի մայրաքաղաքն, այժմ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես հնագույն քաղաքակրթության վայր:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ ԻՊ գրոհայիններն ավերել էին Իրաքի 3000-ամյա պատմամշակութային կոթողներն ու այրել Մոսուլի գրադարանը՝ ոչնչացնելով 8000-ից ավելի ձեռագիր ու տպագիր մատյաններ:

6562 | 2
Facebook