Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը կանանց կենսապայմանների վարկանշային աղյուսակում 3-րդն է. «Gallup»

14:41, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Հայաստանը կանանց կենսապայմանների վարկանշային աղյուսակում 3-րդն է. «Gallup»

«Gallup» հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է աշխարհի տարբեր պետություններում կանանց կենսապայմանների վերաբերյալ անցկացված ուսումնասիրությունների արդյուքները: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ն, այդ արդյունքների համաձայն՝ աշխարհի մոտ 2 միլիարդ կանանց առօրյան լի է հոգսերով և տառապանքով, մինչդեռ 620 միլիոն կանայք իրենց կյանքը ներակայացնում են որպես «բարգավաճող»:

Հետազոտությունն իրականացվել է 2013թ. ընթացքում՝ 160 երկրներում կանանց և տղամարդկանց շրջանում անցկացված հարցազրույցների միջոցով: Հարցազրույցների արդյունքներից պարզվել է, որ երկրագնդի կանանց 61%-ը պայքարում է, 26%-ը բարգավաճում, իսկ 13%-ը՝ տառապում:

Այն երկրները, որտեղ կանայք իրենց կյանքը տառապալի են համարել, աչքի են ընկել քաղաքական և տնտեսական անկայունությամբ և չլուծված կամ սառեցված հակամարտությունների առկայությամբ:
     Այդպիսի երկրների ցանկում առաջին տեղն զբաղեցրել է Բուլղարիան, երկրորդը՝ Աֆղանստանը, իսկ երրորդը՝ Հայաստանը: Հետազոտություններն այդպիսի երկրների շարքում են դասել նաև Հունսաստանը, Ուկրաինան, Կամբոջան, Հունգարիան, Թուրքիան, Եգիպտոսն ու Մադագասկարը:
     Իսկ կանայք, ովքեր իրենց կենսապայմաններից գոհ են և կյանքը բարգվաճող են համարում, հիմնականում ապրում են Իսլանդիայում, Շվեդիայում, Դանիայում, Կանադայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Կոստա Ռիկայում և Նոր Զելանդիայում:
     Բացի այդ, հետազոոտությունն աշխատաշուկայում կանանց հնարավորությունների մասին ևս հետաքրքրիր փաստ է արձանագրել: Պարզվել է, որ համաշխարհային աշխատաշուկայում, որի գերակշիռ մասը կազմում են տղամարդիկ, տղամարդկանց՝ լրիվ դրույքով աշխատանքի ընդունվելու հնարավորությունները կրկնակի ավելի մեծ են, քան կանանցը:

5192 | 0
Facebook