Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայրենական արտադրության յոգուրտներն ավելի սննդարար են ու հարուստ վիտամիններով

17:01, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Հայրենական արտադրության յոգուրտներն ավելի սննդարար են ու հարուստ վիտամիններով

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը մարսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունի: Սթրեսները, ոչ կանոնավոր սնունդը, վարակները, հակաբիոտիկների ընդունումը ոչնչացնում են աղիների բարենպաստ միկրոֆլորան: Նման վնասակար գործոնների դեմ կարող է պայքարել միայն ուժեղ իմունային համակարգ ունեցող օրգանիզմը: Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս օրական սննդակարգի մաս դարձնել կենդանի յոգուրտները, որոնցում առկա կենդանի յուգուրտային բակտերիաները վերականգնում են աղիների միկրոֆլորան:
     Միջազգային չափորոշիչների համաձայն յոգուրտ կարելի է անվանել միայն այն մթերքը, որը պարունակում է «կենդանի» բակտերիալ կուլտուրա՝ բուլղարական ցուպիկ և կաթնաթթվային ստրեպտոկոկ: Մնացյալը՝ ջերմային մշակման ենթարկված մթերքներ են, որոնք իրականում քաղցր աղանդերներ կամ դեսերտ են:
    
Ներկայում հայաստանյան շուկան լի է ջերմամշակման ենթարկված «յոգուրտներով», որոնք ներկրվում են արտերկրից: Ջերմամշակված յոգուրտների պահպանման ժամկետը մեկ ամսից ավելի է, և, բնականաբար, այն չի կարող պարունակել օրգանիզմին անհրաժեշտ կենդանի բակտերիաները, քանի որ դրանց կյանքի առավելագույն տևողությունը 30 օր է: Ի տարբերություն ջերմամշակված յոգուրտների՝ կենդանի յոգուրտների պահպանման ժամկետը 10-30 օր է, դրանք զերծ են կոնսերվանտներից, պարունակում են վիտամինների մի ողջ կազմ՝ C, A, B1, B6, B12, E, D, Ca, Na, K և այլ միկրոէլեմենտներ:
     Կենդանի յոգուրտը ջերմամշակվածից տարբերելու համար պարզապես պետք է ուշադրություն դարձնել պահպանման ժամկետին:
     Այսպիսով, գնելով հայրենական արտադրության յոգուրտներ՝ բարելավում ենք մեր առողջությունը, օրգանիզմին ապահովում եք անհրաժեշտ կենդանի բակտերիաներով և, միևնույն ժամանակ, զարկ տալիս հայրենական շուկայի զարգացմանը:

3716 | 0
Facebook