Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ժայռե տանիքներով փոքրիկ քաղաք` Իսպանիայում

20:08, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Ժայռե տանիքներով փոքրիկ քաղաք` Իսպանիայում

Իսպանիայի Անդալուսիս պատմական նահանգում է գտնվում Սետենիլ դե լաս Բոգադես փոքրիկ քաղաքը: Ընդամենը 3000 բնակիչ ունեցող այս քաղաքը տեղակայված է Ռիո Տրեհո գետի երկայնքով ձգվող կիրճում: Այս քաղաքի բոլոր տների վրա հսկայական բազալտե ճայռեր են կախված, որոնց բնությունը կախված մնալու հավիտենական երաշխիք է տվել: Այդ ժայռազանգվածներն այդպես կախված են մի քանի միլիոն տարի:

Ժայռե տանիքներով այս տները ավելի շատ բնական հուշարձանների են նման, քան ձեռակերտ շինությունների: Այդ իսկ պատճառով փոքրիկ քաղաքը Իսպանիայի տեսարժան վայրերից ու զբոսաշրջային գլխավոր կենտրոններից մեկն է:

3692 | 0
Facebook