Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լարվածությունն օրըստօրե ավելի է սաստկանում, բայց հայկական կողմը լիարժեք վերահսկում է իրադրությունը». Սեյրան Օհանյան

13:25, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
«Լարվածությունն օրըստօրե ավելի է սաստկանում, բայց հայկական կողմը լիարժեք վերահսկում է իրադրությունը». Սեյրան Օհանյան
     «Մեր հարևանները փորձում են ազդել առաջին հերթին միջազգային կառույցների վրա, որպեսզի ավելի մեծ զիջումների գնանք ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում` չհասկանալով, որ երկխոսությունն է այն միակ ձևը, որը կարող է խաղաղ պայմաններում բերել հարցի լուծման: Լարվածությունն օրըստօրե ավելի է սաստկանում, բայց ՀՀ ԶՈՒ-ն, ԼՂՀ ՊԲ-ն լիարժեք վերահսկում են իրադրությունը ու անհրաժեշտ դեպքում հակահարված տալիս»,- Եռաբլուր պանթեոնում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարը` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն ու դիվերսիոն գործողությունները:
4479 | 1
Facebook