Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Կարծում եմ` Պերմյակովը հայկական դատարանում պետք է դատվի». Ռուբեն Հովսեփյան. «ՀԺ»

09:51, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
«Կարծում եմ` Պերմյակովը հայկական դատարանում պետք է դատվի». Ռուբեն Հովսեփյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքով, Գյումրու ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առաջ:
     «Կարծում եմ` հայկական դատարանում պիտի դատվի»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփյանը հավելելով, որ «ռուսական կողմը Պերմյակովին կարող է պատժել որպես դասալիք, իսկ մյուս հարցերով կզբաղվի հայկական կողմը»: Հովսեփյանը դժվարացել է պատասխանել, թե ինչո՞ւ է մինչ այժմ Պերմյակովը գտնվում 102-րդ ռազմաբազայում, իսկ գյումրեցիների կազմակերպած ակցիաներին դրական գնահատական է տվել. «Դա ես շատ մեծ եմ գնահատում, մարդիկ ելան ոտքի ու չասեցին՝ սպանել… անպայման ողջունում եմ»,-հայտարարել է ՀՀԿ-ականը»։
     Մանրամասները` թերթի համարում:

3126 | 2
Facebook