Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ճանաչել է Ռուսաստանը որպես ագրեսոր պետություն

16:55, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Ուկրաինան ճանաչել է Ռուսաստանը որպես ագրեսոր պետություն

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է փաստաթուղթ, որով Ռուսաստանը պաշոնապես ճանաչվում է որպես ագրեսոր պետություն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Փաստաթղթով հաստատվում է, որ Ռուսաստանը նպաստում է ահաբեկչությանն ու արգելափակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողությունները: Ուկրաինացի օրենսդիրների կարծիքով` Մոսկվան նմանօրինակ գործողություններով խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սպառնալիք է ներկայացնում խաղաղությանը, ինչի հետևանքով էլ Կիևի արտասահմանյան գործընկերները պետք է ուժեղացնեն ճնշումները Մոսկվայի հանդեպ, այդ թվում նաև ընդլայնեն ոլորտային պատժամիջոցների սահմանները:

Հաղորդվում է նաև, որ վերը նշված փաստաթղթին կողմ է քվեարկել գրանցված 289 պատգամավորներից 271-ը: Այդ փաստաթղթով Ուկրաինայի խորհրդարանն այլ երկրների և միջազգային կազմակերպությունների ևս հորդորում է Ռուսաստանի` հարևան երկրի հանդեպ կատարած գործողությունները որակել իբրև ագրեսորային: Պատգամավորները պահանջել են նաև, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչվեն իբրև ահաբեկչական կազմավորումներ:

5540 | 0
Facebook