Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայսոնը մտադիր է երգիչ դառնալ

21:25, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Թայսոնը մտադիր է երգիչ դառնալ
     Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ ցանկանում է իրեն դրսևորել երաժշտության ասպարեզում։
     Հիշեցնենք, որ վերջերս Թայսոնը մասնակցել է Մադոննայի նոր երգի ձայնագրմանը։
«Ես ինչ-որ ժամանակ աշխատեցի Մադոննայի հետ և հիմա մտածում եմ երգչի կարիերայի մասին։ Շատերը, ովքեր մասնակցում էին նկարահանումներին, հուզմունքից շատ էին ծխում և ալկոհոլ ընդունում, իսկ ես եկա և առաջին անգամից կատարեցի իմ առջև դրված առաջադրանքը։ Բոլորին դուր եկավ։ Հրաշալի էր»,- ասել է Թայսոնը։
Հիշեցնենք, որ Թայսոնն աշխարհի բացարձակ չեմպիոն է։ Նա մի քանի անգամ գրանցել է համաշխարհային ռեկորդներ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել։
5878 | 2
Facebook