Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայսոնը մասնակցել է Մադոննայի երգի ձայնագրմանը

00:06, հինգշաբթի, 22 հունվարի, 2015 թ.
Թայսոնը մասնակցել է Մադոննայի երգի ձայնագրմանը
     Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն ամերիկացի Մայք Թայսոնը մասնակցել է Մադոննայի նոր ալբոմի երգերից մեկի տեսահոլովակի նկարահանմանը։ Մադոննան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նոր ալբոմի երգացանկը։ «Iconic» («Աստվածացվող») անվանումը կրող ստեղծագործությունը 56-ամյա երգչուհին ձայնագրել է Թայսոնի հետ համատեղ։ Ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա մարտին։
Հիշեցնենք, որ Թայսոնը, բացի երաժշտական նախագծերից, նկարահանվել է նաև ավելի քան 50 ֆիլմերում։
5791 | 0
Facebook