Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նալբանդյանը Լավրովի հետ քննարկել է Գյումրիում հայ ընտանիքի դաժան սպանությունը

20:55, երկուշաբթի, 12 հունվարի, 2015 թ.
Նալբանդյանը Լավրովի հետ քննարկել է Գյումրիում հայ ընտանիքի դաժան սպանությունը

Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։
     Զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։
    
Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։

3326 | 0
Facebook