Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպանը

16:01, երկուշաբթի, 12 հունվարի, 2015 թ.
Մահացել է «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպանը
     Գերմանական «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպան Ժունիոր Մալանդան մահացել է ՃՏՊ-ի արդյունքում, որը տեղի է ունեցել շաբաթ օրը ժամը 15:35-ին՝ գերմանական Պորտա Վեսթֆալիկա քաղաքի մոտ։
     «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գերազանցել է արագությունը։ 20-ամյա Մալանդան գտնվում էր հետևի նստարանին։ Հորդառատ անձրևի պայմաններում՝ մեքենան բախվել է ծառին և շուռ եկել։
     Հարվածի արդյունքում՝ Մալանդան դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել։ Ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը հոսպիտալացվել են։
     Նշենք, որ Մալանդան «Վոլֆսբուրգում» հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Նա գերմանական ակումբ էր տեղափոխվել 2013-ին՝ բելգիական «Զյուլթե Վարագեմայից»։
2970 | 0
Facebook