Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

8000 ԱՄՆ դոլար ծախսեց աշխատասենյակի համար, բայց պաշտոնում մնաց ընդամենը 25 օր

11:12, շաբաթ, 12 նոյեմբերի, 2011 թ.
8000 ԱՄՆ դոլար ծախսեց աշխատասենյակի համար, բայց պաշտոնում մնաց ընդամենը 25 օր
     ''Չորրորդ Ինքնիշխանություն''. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատված ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը 25 օր:
Տեղեկությունների համաձայն, այդ տեղում հայտնվելու համար նա կարգին ''մաղարիչ'' է արել վերևներում, հետո, երբ նշանակվել է՝ միանգամից սկսել է տնավորվել: Նախ սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել և այլն: Ասում են՝ նա մոտ 8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման համար, սենյակ, որտեղ նա բախտ է ունեցել գտնվելու ընդամենը 25 օր: Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը՝ Սուրիկը, տևական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների շարքին, ովքեր սեփական օբյեկտ ունեն:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13327 | 0
Facebook