Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արման Թաթոյանը` Yerevan.today-ի խմբագրությունում կատարված խուզարկության մասին

17:00, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Արման Թաթոյանը` Yerevan.today-ի խմբագրությունում կատարված խուզարկության մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

««Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ»:

8648 | 1
Facebook