Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գիշատիչ, բայց ազնիվ կենդանիների պատկերներն անհամեմատ ավելի հաճելի են, քան որոշ քաղաքական գործիչների պետականակործան հայտարարությունները». Գ. Պետրոսյան

09:50, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«Գիշատիչ, բայց ազնիվ կենդանիների պատկերներն անհամեմատ ավելի հաճելի են, քան որոշ քաղաքական գործիչների պետականակործան հայտարարությունները». Գ. Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Արդեն 5 օր է, որ բուժման նպատակով գտնվում եմ առողջարանում:
     Բուժական կուրսերից բացի, խստորեն հետևում եմ բժշկի խորհրդին՝ չբարկանալ, չնյարդայնանալ, ապրել թեթև և այլն...
     Ու այդ խորհրդին հետևում եմ շատ յուրօրինակ կերպով. դիտում եմ բացառապես մեկ հեռուստաալիք, որով միայն ցուցադրվում է վայրի կենդանիների կյանքն ու ապրելակերպը...
     Չեմ դիտում ոչ մի քաղաքական հաղորդում կամ լրատվություն...
     Պատկերացրեք, օգնում է բուժմանը. չէ՞ որ թեկուզ գիշատիչ, բայց ազնիվ կենդանիների պատկերներն անհամեմատ ավելի հաճելի են, քան որոշ քաղաքական գործիչների պետականակործան հայտարարություններն ու նրանց սատարող ֆեյսբուքյան մեյմունների անգրագետ ու քծնախառն գրագրությունները...»:

15843 | 0
Facebook