Հայ աշակերտները հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկած «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում երկու մեդալ են նվաճել: ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալի և գովասանագրի:
Միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 3 աշակերտ: Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց) և Բիլոր Կուրղինյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):