Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլայ Բաղդասարյանը՝ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու մասին

22:05, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Նիկոլայ Բաղդասարյանը՝ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:

Նույն համաձայնագրի 5-րդ հոդվածի, այդ բացառություններն են, եթե՝
     ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում,
     բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ,
     գ) կատարվել է զինվորական հանցագործություն»:

6832 | 0
Facebook