Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոմիտաս» փառատոնին ելույթ կունենա «Փարիզի ազգային օպերայի» մանկական երգչախումբը

16:40, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
«Կոմիտաս» փառատոնին ելույթ կունենա «Փարիզի ազգային օպերայի» մանկական երգչախումբը

Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 17-ին համատղ ելույթ կունենան Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Համերգը տեղի կունենա «Կոմիտաս փառատոն»-ի շրջանակներում: Երևանյան համերգի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը Հայաստանում կմասնակցի «Կոմիտաս փառատոն»-ին, որն անց է կացվում հուլիսի 13-20-ը (2018թ.): Երգչախումբը ելույթներով հանդես կգա Հայաստանի տարբեր քաղաքներում: «Կոմիտաս փառատոն»-ի ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը:

3340 | 0
Facebook