Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ներխուժե՞լ քաղաքապետարան, թե՞ ոչ. ի՞նչ են քննարկում հավաքվածները

11:15, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ներխուժե՞լ քաղաքապետարան, թե՞ ոչ. ի՞նչ են քննարկում հավաքվածները

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները քննարկում էին՝ արդյոք պե՞տք է մուտք գործել քաղաքապետարան, թե՞ միայն մուտքերը փակել: Նրանցից մեկն ասում էր՝ նախկինում, եթե մուտք էին գործում ներս, պատճառն այն էր, որ չկար իշխանություն, որին կվստահեին, իսկ հիմա իրավիճակն այլ է. դա կարող է ընկալվել գործողություն՝ գործադիր իշխանության դեմ:

Նշենք, որ այս պահին փակ է միայն Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը, մեքենաների համար նախատեսած մուտքը բաց է:

4091 | 0
Facebook