Առնվազն 46 միգրանտ է ջրահեղձվել Ադենի ծոցում, այս մասին հայտարարել են Միգրացիայի միջազգային ասոցիացիայից:
Զոհվածներից 37-ը տղամարդ են, 9-ը՝ կին: Եվս 16 մարդ համարվում է անհետ կորած, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք ևս խորտակվել են: Ողջ մնացածները պատմել են, որ նավակի մարդիկ եղել են առանց փրկարարական ժիլետների, և երբ նավակին մեծ ալիք է բախվել, նրանց մեջ խուճապ առաջացել: