Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես սպասում եմ մոտ ապագայում մեր փոխադարձ այցելություններին». Սաադ Հարիրին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

22:20, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
«Ես սպասում եմ մոտ ապագայում մեր փոխադարձ այցելություններին». Սաադ Հարիրին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Լիբանանի բարեկամությունը Հայաստանի հետ ունի խորը արմատներ, և որպես վարչապետ, ես կանեմ ամեն հնարավորը մեր երկու երկրների միջև կապերն ավելի ամրապնդելու համար: Ես սպասում եմ մոտ ապագայում մեր փոխադարձ այցելություններին՝ մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասված է Լիբանանի վարչապետի շնորհավորական ուղերձում:

14015 | 0
Facebook