Սպիտակ տանը նախապատրաստում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թրամփի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանն այժմ Միացյալ Նահանգներում է՝ գագաթնաժողովը կազմակերպելու հարցում օգնելու համար:
Նախապատրաստական աշխատանքները գտնվում են վաղ փուլում:
Նշվում է, որ հանդիպման վայրը և ժամկետը դեռ որոշված չեն: