Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ մեյմունություն ես անում. ո՞վ ա ինքը, որ գա մեր վարչապետին բան ասի». վիճաբանություն Նոր Կյանքի գյուղապետի հետ. ուղիղ

14:40, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
«Ի՞նչ մեյմունություն ես անում. ո՞վ ա ինքը, որ գա մեր վարչապետին բան ասի». վիճաբանություն Նոր Կյանքի գյուղապետի հետ. ուղիղ

Ոստիկաններն Արատաշտում արգելափակել են դեպի Երևան ավտոերթ իրականացնող Նոր Կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանի ավտոմեքենան՝ թույլ չտալով առաջ շարժվել: Քաղաքացիական հագուստով անձինք վիրավորական խոսքեր են ուղղում «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության անդամ գյուղապետի հասցեին՝ ասելով, որ կաշառված է, դրա համար նման գործողություններ է անում:

Գյուղապետը մեքենայի միջից բարձրախոսով հայտարարում է, որ իր կյանքը վտանգված է, նա հորդորում է քաղաքացիներին՝ գալ և շրջափակել իր ավտոմեքենան:

Ոստիկանությունը փորձում է բացել դուռը և վարորդին բերման ենթարկել: «Ի՞նչ մեյմունություն ես անում. ո՞վ ա ինքը, որ գա մեր վարչապետին բան ասի, տրակտոր են խոստացել դրա համա՞ր»,- դիմելով գյուղապետին, ասաց քաղաքացիական հագուստով անձը՝ նշելով, որ ինքն էլ մեկ ուրիշ համայնքի գյուղապետ է:

Նշենք, որ ոստիկանությունը դիտում է քաղաքացիների վիճաբանությունը՝ չփորձելով նույնիսկ միջամտել:

«Ի՞նչ մեյմունություն ես անում. ո՞վ ա ինքը, որ գա մեր վարչապետին բան ասի». վիճաբանություն Նոր կյանքի գյուղապետի հետ
«Ի՞նչ մեյմունություն ես անում. ո՞վ ա ինքը, որ գա մեր վարչապետին բան ասի». վիճաբանություն Նոր կյանքի գյուղապետի հետ
տեսանյութն՝ Ազատության
7624 | 1
Facebook