Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք հիմա խուլիգանություն եք անում. դա Վովա Գասպարյանի հրահանգն է». վիճաբանություն Սանասարյանի և ոստիկանների միջև

12:05, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
«Դուք հիմա խուլիգանություն եք անում. դա Վովա Գասպարյանի հրահանգն է». վիճաբանություն Սանասարյանի և ոստիկանների միջև

Քիչ առաջ Դավիթ Սանասարյանի կողմից Էրեբունիում մեկնարկեց ավտոերթը, ինչը խոչընդոտվեց ոստիկանների կողմից: Վերջինները նշեցին, որ իրենք կատարում են հրահանգ և ամեն ինչ օրենքի սահմանում է:

«Դուք հիմա խուլիգանություն եք անում. Վովա Գասպարյանի կողմից է այդ հրահանգը»,- հակադարձեց Սանասարյանը:

Այս պահին բանակցություններ են ընթանում ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները պահանջում են դադարեցնել ավտոերթը և չխոչընդոտել երթևեկությունը:

Նշենք, որ վարորդներից մեկին բերման ենթարկեցին:

5108 | 0
Facebook