Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում՝ #ՄերժիրՍերժին նախաձեռնության բողոքի ակցիայից (լրացվում է)

18:30, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ուղիղ միացում՝ #ՄերժիրՍերժին նախաձեռնության բողոքի ակցիայից (լրացվում է)

«Երկու ակցիա ունենք իրականացնելու. մեկը` 18:00-ին` Սասունցի Դավիթ կայարանի մոտից սկսվում է մեր քայլերթը դեպի Օպերա: Ովքեր որ չեն մասնակցում քայլերթին, բայց ունեն մեքենաներ, թող փորձեն միանալ ավտոերթին, որը տեղի կունենա 18:30-ին, Բարզիլիայի հրապարակից»,- հայտարարել է #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք` երեկ #ՄերժիրՍերժին քաղաքացիական նախաձեռնությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակցիա են անցկացրել` արտահայտելով իրենց անհանդուրժողականությունը Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետին:

#Մերժիր Սերժին եւ #ԻմՔայլը նախաձեռնության անդամները քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում վրան են տեղադրել և մտել մեջը: Այս կերպ նրանք ևս մեկ անգամ ցույց են տվել, որ դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Ոստիկանները հեռացրել են վրանը և այն պատառոտել:

Ցուցարարները հիմա կիսով չափ փակել են փողոցի երթևեկելի հատվածը: Բողոքի ակցիան շարունակվում է:

7983 | 1
Facebook