Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սկրիպալի գործով» Ռուսաստանին աջակցում է 14 երկիր, այդ թվում՝ Հայաստանը

16:00, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
«Սկրիպալի գործով» Ռուսաստանին աջակցում է 14 երկիր, այդ թվում՝ Հայաստանը

14 երկրների ներկայացուցիչներ, ովքեր երեկ մասնակցել են «Սկրիպալի գործով» քիմիական զենքի արգելման հարցով կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, աջակցել են

Ռուսաստանի կողմից պատրաստված համատեղ հայտարարությանն՝ «այդ խնդիրն իրավական շրջանակներում լուծելու անհրաժեշտության» մասին, գրում է «Коммерсантъ» պարբերականը:

Նշվում է, որ գործադիր խորհրդի կազմում 41 երկիր է:

«Մենք անհրաժեշտ ենք համարում այդ խնդրի՝ իրավական շրջանակներում լուծումը՝ քիմիական զենքի արգելման մասին համաձայնագրի բոլոր սկզունքների կիրառմամբ»,- ասվում է հայտարարության տեքստում, որը Twitter-ի իր էջում հրապարակել է Հաագայում ՌԴ դեսպանատունը:

Նշվում է, որ հայտարարությանն աջակցել է 14 երկիր, այդ թվում՝ Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան, Իրան, Վենեսուելա, Ղրղզստան, Պակիստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Նիկարագուա և Կուբա: ԵՄ-ն ռուսական հայտարարության ծրագրինը չի աջակցել:

Ավելի վաղ բրիտանացիները պարզել էին՝ որտեղ է արտադրվել Սկրիպալներին թունավորած գազը:

6412 | 1
Facebook