Հայտնաբերվել է YouTube-ի շտաբ-բնակարանում կրակ բացած կինը
10:15, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում YouTube-ի շտաբ-բնակարանում կրակ է բացել տեղի բնակչուհին, հաղորդում է San Francisco Chronicle պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ նրա անունը Նասիմ Աղդամ է: Նա սև հագուստ և գլխաշոր է կրել:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ կինը կապ չի ունեցել YouTube ընկերության հետ:
Նասիմ Աղդամը մենակ է գործել: Որոշ ժամանակ անց կնոջը մահացած են գտել: Ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել:
Հայտնաբերվել է YouTube-ի շտաբ- բնակարանում կրակ բացած կինը
Հայտնաբերվել է YouTube-ի շտաբ- բնակարանում կրակ բացած կինը