Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նայեք՝ Անգելա Մերկելը որերորդ անգամ է ընտրվում». Հրանուշ Հակոբյան

14:15, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
«Նայեք՝ Անգելա Մերկելը որերորդ անգամ է ընտրվում». Հրանուշ Հակոբյան

«Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու ու կընտրվի»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրուցում հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նշեք, որ հանրապետականներն այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին:

«Նայեք՝ Անգելա Մերկելը որերորդ անգամ է արդեն ընտրվում ու որևէ անգամ Գերմանիայում այսպիսի խոսքեր, արտահայտություններ... Մենք որևէ անօրինականություն չենք անում, ամեն ինչ Սահմանադրության շրջանակներում է»: Դիտարկմանը՝ Սարգսյանը Սահմանադրությունը հարմարացրել է իրեն, ասել է. «Ձեզ է թվում, քանի որ քաղաքական գործընթացներում չեք եղել, եթե լինեք, կտեսնեք այն բացերը, որ տարիների ընթացքում Սահմանադրությունը մեր առաջ դնում է»:

6292 | 6
Facebook