Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գեղասահք. կարճ պարից հետո Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենակալ զույգը 22-րդն է

19:20, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Գեղասահք. կարճ պարից հետո Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենակալ զույգը 22-րդն է

Իտալիայի Միլան քաղաքում շարունակվում է գեղասահքի 2018 թվականի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ զույգը։ Այսօր պայքարի մեջ մտան պարային զույգերը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ զույգը կարճ պարից հետո գրավել է 22-րդ տեղը՝ չորակավորվելով ազատ պարին։ Առաջատարը Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելլա Պապադակիս - Գիյոմ Սիզերոն զույգն է։ Նրանք վաստակել են 83,73 միավոր՝ գերազանցելով օլիմպիական խաղերի չեմպիոն Կանադան ներկայացնող Տեսա Վիրչու – Սքոթ Մոյր զույգի՝ խաղերին սահմանած կարճ ծրագրի ռեկորդը՝ 83,67 միավոր։

Թինա Կարապետյան - Սիմոն Պրու Սենեկալ
Գաբրիելլա Պապադակիս - Գիյոմ Սիզերոն
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կարճ պար
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կարճ պար

3085 | 0
Facebook