Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը. «Ժամանակ»

09:50, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:

Ճակատի անդամները հրավիրել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ թերթի տեղեկությունների, չի ընդունել հրավերը և ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել:

Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր:

Մանրամասներըը՝ թերթի համարում:

3656 | 0
Facebook