Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը ներկայացնող Լորիս Միլոթը՝ եռամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

21:25, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Հայաստանը ներկայացնող Լորիս Միլոթը՝ եռամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Թաիթունգում (Թայվան) կայացած եռամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիայի մարզիկ Լորիս Միլոթն իր տարիքային խմբում գրավել է 2-րդ, իսկ ընդհանուր հաշվարկով՝ 10-րդ տեղը:

Լ. Միլոթը 2018 թվականի հուլիսի 7-ից 8-ը Իսպանիայում անցկացվելիք միջազգային մրցաշարում պայքարելու է հոկտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Մինչ այդ Լ. Միլոթն ուսումնամարզական հավաքի կմասնակցի Ծաղկաձորում:

2370 | 0
Facebook