Լոս Անջելեսում 2 հայ է սպանվել: Այս մասին հաղորդում է Los Angeles Daily News-ը:
Հաղորդագրության համաձայն՝ 47-ամյա Հակոբ Փափազյանն ու 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը մահացել են հրազենային վնասվածքներից: Մեսրոպյանը մահացել է տեղում, իսկ Փափազյանը՝ հիվանդանոցում:
Տեղի ունեցածի պատճառներն անհայտ են:
Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ դա ինչ-որ հանցախմբի ձեռքի գործն է: Քննություն է տարվում: