Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս գեղասահորդուհին, պատմության մեջ առաջին անգամ, 2 քառակի թռիչք է կատարել

02:05, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
Ռուս գեղասահորդուհին, պատմության մեջ առաջին անգամ, 2 քառակի թռիչք է կատարել

Ռուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տռուսովան, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ, միջազգային ասպարեզում՝ պաշտոնական մրցաշարին, կատարել է 2 քառակի թռիչք՝ մեկ ծրագրի շրջանակներում։ Էթերի Տուտբերիձեի 13-ամյա սանը քառակի տուլուպ և քառակի սալխով է կատարել ազատ ծրագրում՝ հռչակվելով երիտասարդների աշխարհի չեմպիոնուհի։ Տռուսովան առաջինն է նաև, ով կատարել է քառակի տուլուպ։ Իսկ քառակի սալխով մինչ այդ կատարել է միայն ճապոնուհի Միկի Անդոն՝ 2002/03 մրցաշրջանում։

Ռուս գեղասահորդուհին, պատմության մեջ առաջին անգամ, 2 քառակի թռիչք է կատարել
20667 | 0
Facebook