Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր կրծքին

14:30, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր կրծքին

Արմավիրի մարզում, փետրվարի 24-ին, ժամը 12:20-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արգավանդ գյուղի բնակիչ, 70-ամյա Ադամ Մ.-ն է, ով նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում իր կողմից ապօրինի պահվող «ԻԺ» տիպի 16 տրամաչափի առանց գործարանային համարի, երկփողանի ողորկափող հրացանով իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նապատակով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Հայտնաբերվել է նաև հրացանը և քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն:

4270 | 0
Facebook