Սաուդյան Արաբիայում կանանց սկսել են աշխատանքի ընդունել ռեստորանային ոլորտում, հաղորդում է Khaleej Times-ը:
Առաջին փուլում կանայք փորձնական կաշխատեն երկրի 16 ռեստորաններում:
Հաղորդվում է նաև, որ ռեստորանների սեփականատերերի հետ խորհրդատվական խորհուրդ կստեղծվի, որը կքննարկի այդ ոլորտում կանանց զբաղվածության ռազմավարությունը:
Ներկայում կանանց շրջանում գործազրկությունը Սաուդյան Արաբիայում կազմել է 33%:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել աշխատանք ստանալ որոշակի ոլորտներում սահմանափակ քանակով և որոշակի պայմաններով: Այդ փոփոխություններն արվել են «Vision 2030» ռազմավարության շրջանակներում: Այդ ռազմավարության համաձայն՝ ծրագրում է մեծացնել աշխատաշուկայում կանանց ներդրումը 2030թ. մինչև 30%: