ԵԱՀԿ-ն շարունակում է Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման հարցով ակտիվ աշխատանքները: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
«Մեր համատեղ ջանքերով ԵԱՀԿ-ն շարունակում է մերձդնեստրյան և արցախյան հակամարտությունների լուծման հարցում իր ներդրումն, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը»,- ասել է Լավրովը:
Իր հերթին Ալֆանոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր է նպաստել ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ցանկացած ջանքի:
Խոսելով տարածաշրջանում հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դերի մասին, Ալֆանոն նշել է, որ Ռուսաստանի դերը մեծ է և կարևոր:
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: