Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երաշխիք ունե՞ք, որ ինչ-որ ժամանակ հետո ձեր թեկնածուն չի հեռանա Մեծ Բրիտանիա». լրագրողները՝ Վահրամ Բաղդասարյանին

12:15, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Երաշխիք ունե՞ք, որ ինչ-որ ժամանակ հետո ձեր թեկնածուն չի հեռանա Մեծ Բրիտանիա». լրագրողները՝ Վահրամ Բաղդասարյանին

«Ավելի քան 20 տարի անց ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանն ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, բայց ամիսներ անց հեռացավ: ՀՀԿ-ն երաշխիքներ ունի՞, որ իքս ժամկետում իր թեկնածուն չի հեռանա Մեծ Բրիտանիա»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ հարցրին լրագրողները: «Արմեն Սարգսյանն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ: Դե պարզ է՝ մամուլը պետք է մտածի տարբեր բաներ, փորձի գտնել խոցելի կողմեր, բայց իզուր է չարչարանքն, այնպես որ՝ խորհուրդ կտամ խոսել դրական կողմերի մասին: Եվ հետո, որևէ մեկն իդեալական չէ, իսկ այն չափանիշները, որ ունի մեր թեկնածուն, բարձր են ու ընդունելի: Որևէ մեկս չենք կարող մեր առողջության մասին երաշխիքներ տալ, թող բոլորը լինեն առողջ ու շարունակեն իրենց գործը»,- ասել է հանրապետական պատգամավորը:

Տեղեկացնենք, որ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք ծրագրված հանդիպումներ: Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:

4459 | 0
Facebook