Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժիշկները 13 բարդ ու անհարկի վիրահատության են ենթարկել առողջ տղային՝ հավատալով նրա մորը

02:05, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Բժիշկները 13 բարդ ու անհարկի վիրահատության են ենթարկել առողջ տղային՝ հավատալով նրա մորը

Մեզ մանկուց սովորեցրել են, որ ծնողները լավ գիտեն, թե ինչն է երեխայի համար լավ: Սակայն այս օրինաչափությունը չի տարածվում Թեխասի բնակչուհի Քեյլին Բոուեն Ռայթի վրա, ով իր առողջ տղային՝ Քրիստոֆերին, 323 անգամ հոսպիտալացրել է:

Առողջ երեխան 8 տարվա ընթացքում 13 բարդ ու միանգամայն անհարկի վիրահատության է ենթարկվել:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կինն սկսել է չարաշահել բժշկությունը 2009թ.-ից, երբ երեխան ընդամենը 11 օրական է եղել: Բոուենը պնդել է, որ տղան կաթից ալերգիա ունի: Երեխայի հայրն անգամ դատարանի միջոցով է փորձել փրկել իր երեխային մոր հիվանդագին վերաբերմունքից, սակայն դատավորները հավատացել են երեխայի մորը:

Կինը նույնիսկ հայտարարել է, թե երեխան քաղցկեղ ունի և բուժելու համար դրամահավաք է սկսել ու ավելի քան 8 հազար դոլար հավաքել:

Բժիշկները 13 վիրահատություն են արել առողջ տղային՝ հավատալով նրա մորը
Բժիշկները 13 վիրահատություն են արել առողջ տղային՝ հավատալով նրա մորը

Հաջողվել է պարզել, որ երեխան որևէ հիվանդություն չունի, իսկ կնոջ պահվածը Մյունխհաուզենի համախտանիշ են անվանել, որի դեպքում մարդը ձևացնում կամ հիվանդությունների ախտանշաններ է առաջացնում իր մոտ:

Բժիշկները 13 վիրահատություն են արել առողջ տղային՝ հավատալով նրա մորը
Բժիշկները 13 վիրահատություն են արել առողջ տղային՝ հավատալով նրա մորը

Ներկա պահին մայրը բանտում է գտնվում, իսկ տղան՝ սոցիալական խնամակալության մարմիններում:

11040 | 2
Facebook