Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի քննարկել «Ելք»-ի առաջարկը

16:15, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի քննարկել «Ելք»-ի առաջարկը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր տեղի ունեցած նիստում խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ ««Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,- նշել է Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այս հայտարարության վերաբերյալ կարծիք են հայտնել, որ դեռևս այդ հարցի հետ կապված քննարկում տեղի չի ունեցել, երբ որոշում կայացնեն, կտեղեկացնեն այդ մասին:

Ինչ վերաբերում է ընդդիմության հետ միասին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին, ապա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ թեև այս պահին խմբակցությունում նման քննարկում չկա, բայց ամեն ինչ հնարավոր է և չի բացառվում, որ քննարկման արդյունքում նման որոշում կայացվի:

4006 | 0
Facebook