Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Գերագույն դատարանը Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող ոստիկանության 5 աշխատակիցներին ազատ արձակելու մասին որոշում է ընդունել, գրում է Hürriyet Daily News-ը:
Դինքի սպանության գործով հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունվել ազատ արձակել Բեքիր Յոքուշին, Էջեվիթ Էմիրին, Էմրե Ջինգեզին, Հաջի Շերիֆ Շիմժեկին և Շերեֆ Աթեշին:
Դատարանի որոշումը հիմնավորվել է ապացույցների բացակայությամբ. ձերբակալության համար ներկայացված տեսագրության մեջ չի հաջողվել ճանաչել և հաստատել կասկածյալների ինքնությունը:
Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարին Ստամբուլում: