«ԱՄՆ-ն աջակցում է ԼԵռնային Ղարաբաղի կարգավարման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, և մենք պետք է այդ ուղղությամբ առաջխաղացման հասնենք»,- ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ Վիենայում կայացած հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ շփման գծում լարվածությունը պետք է թուլացվի: «Բանակցություններում հաջողության հնարավոր է հասնել միայն քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: