Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տղամարդը փորձել է ցած նետվել Հաղթանակ կամրջից. նրան փրկել են «Քվանտ» վարժարանի սաները

12:00, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Տղամարդը փորձել է ցած նետվել Հաղթանակ կամրջից. նրան փրկել են «Քվանտ» վարժարանի սաները
     Կեսգիշերն անց՝ ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան պարեկապահակայի ծառայությն գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկից Ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինը Երևանի բնակիչ, 41-ամյա Մհեր Հակոբյանն է, ով փորձել է Հաղթանակ կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան լինել։ Նա անգամ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը։ Մ. Հակոբյանի ինքնասպանությունը կանխել են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Լեոյի փողոցի բնակիչ՝ 18-ամյա Գևորգ Վարդանյանը, ովքեր կարողացել են Մ. Հակոբյանի հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, որից հետո նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից ու արդեն տեղափոխել անվտանգ վայր:
5675 | 0
Facebook