Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին

22:10, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։ Ազգային թիմի 14 խաղացող հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում: Եվս 4 խաղացող հավաքականին կմիանան առաջիկա օրերի ընթացքում: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Ալբանիան և Դանիան: ԵԱ-2021-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, նոյեմբերի 23-ին Տիրանայում, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 26-ին, Երևանում կհյուընկալի Դանիային:

3290 | 0
Facebook