Իսրայելում սկսվել է երկրի ռազմաօդային ուժերի պատմության խոշորագույն զորավարժությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
«Սա ամենամեծ միջազգային ավիացիոն զորավարժությունն է: Այն մեծ նշանակություն ունի Իսրայելի ռազմաօդային ուժերի, Պաշտպանութան բանակի և Իսրայել պետության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Գերմանիայի, Հունաստանի, Հրդկաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: