Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալացին 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կանանց ՄԻԱՎ-ով միտումնավոր վարակելու համար

18:05, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Իտալացին 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կանանց ՄԻԱՎ-ով միտումնավոր վարակելու համար
     Իտալացի հաշվապահ Վալենտինո Տալուտոն 24 տարվա ազատազրկման է դատապարտվել 30 կանանց ՄԻԱՎ-ով միտումնավոր վարակելու համար, հաղորդում է BBC-ն:
     33-ամյա տղամարդը չպաշտպանված սեռական կապ է ունեցել առնվազն 53 կանանց հետ այն բանից հետո, երբ 2006թ. նրա մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել:
     Նրա զոհերից ամենափոքրը 14 տարեկան է եղել: Մեղադրանքի վարկածով՝ հաշվապահն իր զոհերին փնտրել է սոցցանցերում և ծանոթության կայքերում: Նա ձերբակալվել է 2015թ.:
     Դատական գործընթացի ժամանակ Տալուտոյի փաստաբանը վստահեցրել է, որ իր հաճախորդի մտադրությունները միտումնավոր չեն եղել:
12602 | 0
Facebook