Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մումբայում երկաթգծային կայարանում հրմշտոցի հետևանքով 15 մարդ է մահացել

11:10, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
Մումբայում երկաթգծային կայարանում հրմշտոցի հետևանքով 15 մարդ է մահացել

Հնդկաստանի մումբայ քաղաքի երկաթգծային կայարանում հրմշտոցի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել: Ավելի քան 30 մարդ վիրավորում է ստացել, հայտնում է ANI գործակալությունը: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորներից 20-ը ծանր մարմնական վնասվածք է ստացել:
     Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ երկու կայարանների միջև կառուցված վերգետնյա անցման վրա: Կատարվածի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն:
     Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ առավոտյան Մումբայում տեղատարափ անձրև է եկել, ինչի պատճառով քաղաքի և հարակից շրջանների շատ բնակիչներ որոշել են օգտվել գնացքներից՝ մտածելով, որ անձրևների պատճառով ճանապարհներին խցանում կլինի: Արդյունքում կտրուկ ավելացել է գնացքների ուղևորների թիվը:

23348 | 0
Facebook