Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շրի Լանկայի իշխանությունները խոստովանում են՝ երկրում երեխաների վաճառքով զբաղվող ֆերմաներ են եղել

16:10, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Շրի Լանկայի իշխանությունները խոստովանում են՝ երկրում երեխաների վաճառքով զբաղվող ֆերմաներ են եղել

Շրի Լանկան պաշտոնապես հաստատել է այն փաստը, որ երկրում 1980-ական թվականներին «մանկական ֆերմաներ» են գոյություն ունեցել, որոնք զբաղվել են երեխաների վաճառքով՝ որդեգրման արտասահմանյան պահանջարկը բավարարելու համար:
     Շրի Լանկայում այդ տարիներին ապօրինի գործունեության վերաբերյալ բազմաթիվ փաստեր ներկայացրել է նիդեռլանդական հեռուստաալիքը՝ ZEMBLA փաստավավերագրական հաղորդման շրջանակներում: Դրան հաջորդել է ասիական երկրի իշխանությունների արձագանքը. երկրի առողջապահության նախարարը հաստատել է այդ տարիներին նման ֆերմաների գոյությունը:
     Նշվում է, որ հենց «մանկական ֆերմաների» գոյության պատճառով է Շրի Լանկան 1987-ին արգելել միջազգային որդեգրումը: Այժմ կղզի-պետության իշխանություններն աշատանքներ են տանում ապօրինաբար որդեգրված երեխաների կենսաբանական ծնողներին գտնելու ուղղությամբ:

9220 | 0
Facebook