Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀ նախագահի հերթական իրարամերժ հայտարարությունն է քննարկվում համացանցում

16:40, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
ՀՀ նախագահի հերթական իրարամերժ հայտարարությունն է քննարկվում համացանցում
     ՀՀ նախագահի հերթական իրարամերժ հայտարարությունն է քննարկվում համացանցում: Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանն անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրությունների թեմային ու նշել, որ մինչև 2018-ի գարուն վերջնաժամկետ է տալիս Թուրքիային՝ դրանք վավերացնելու համար, այլապես Հայաստանն այն կհայտարարի առ ոչինչ: Ասում են՝ զարմանալի ու տարօրինակ է երկրի ղեկավարի ելույթն այն առումով, որ 2014-ին այդ նույն ամբիոնից Սարգսյանը «գրողի ծոցն էր ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները»: Խոսակցությունների համաձայն՝ նախագահը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան այսպես թե այնպես մինչև գարուն չի վավերացնելու դրանք, իսկ գարնանն ավարտվում է նաև իր պաշտոնավարման ժամանակահատվածը: Այս կերպ Սարգսյանն իր վերջնախաղն է խաղում՝ ետևից փակելով նաև հայ-թուրքական անպտուղ արձանագրությունների էջը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20573 | 3
Facebook