Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների պահանջագիրը՝ դատավորին

14:15, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների պահանջագիրը՝ դատավորին

«Սասնա ծռերի» 14 անդամի վերաբերյալ քրեական գործով 11 փաստաբանները պահանջագիր են ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ պահանջելով ապահովել իրենց անարգել մուտքը դատական նիստերի դահլիճ: Այս մասին տեղեկանում ենք պաշտպան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից;
     «Ստիպված ենք ձեզ հիշեցնել, որ դուք, պարտավոր եք միջոցներ ձեռնարկել, ապահովել բոլոր պաշտպանների մուտքը դատական նիստերի դահլիճ: Բացի այդ, ձեր պարտականությունն է ապահովել օրենքի պահանջները, մեր պաշտպանյալների իրավունքները, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանություն իրականացնելու, ողջամիտ ժամկետներում գործը քննելու և մի շարք այլ իրավունքներ, որպիսիք, ինչպես ցույց է տալիս փորձը, դուք չեք իրականացրել»,- նշված է պահանջագրում:
     Նշենք, որ այսօր 11 փաստաբաններ ի նշան բողոքի նորից գործադուլ են հայտարարել:

«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների պահանջագիրը՝ դատավորին
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների պահանջագիրը՝ դատավորին
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների պահանջագիրը՝ դատավորին
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների պահանջագիրը՝ դատավորին
2508 | 0
Facebook