Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռումինիայում փոթորկի հետևանքով 8 մարդ է զոհվել, կան 10-յակ վիրավորներ

10:40, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Ռումինիայում փոթորկի հետևանքով 8 մարդ է զոհվել, կան 10-յակ վիրավորներ
     Ռումինիայում սաստիկ փոթորիկ է մոլեգնել, ինչի հետևանքով 8 մարդ է մահացել: Վիրավորվել է ավելի քան 70 մարդ: Քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է 100 կմ/ժամի: Այն ծառեր է արմատախիլ արել ու պոկել տների տանիքները: Խաթարվել է էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Մասնագետները մարդկանց հորդորում են դուրս չգալ տներից: Այս պահին մահացու փոթորիկը շարժվում է դեպի Ուկրաինա, հաղորդում է Факты-ն:
5400 | 0
Facebook