Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենածեր կատուն

13:00, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենածեր կատուն

32 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենածեր կատուն՝ Նաթմեգը: Այս մասին հայտնում է Mirror-ը:
     Կատուն հիվանդացել է շնչառական ուղիների բոբոքումով ու տանջվել սրտի անբավարարությունից, և նրա տերերը՝ Լիզ և Յան Ֆինլեյները, որոշել են մահացու ներարկում կատարել կենդանուն:
     Ամուսինները կատվին գտել են իրենց այգում, 1990թ.: Անասնաբուժական կլինիկայում հաստատել են, որ այդ ժամանակ կատուն արդեն 5 տարեկան է եղել: Այդ օրվանից ի վեր ամուսինները չեն բաժանվել կատվից:

Լիզը և Յանն՝ իրենց կատվի հետ
Լիզը և Յանն՝ իրենց կատվի հետ
«Նա գիտեր, թե որտեղ իր համար լավ կլինի, ու նա հատկապես սիրում էր իմ կնոջը: Նա մեր կատուն էր, մենք էլ՝ նրա տերերը, և նա երբեք մեզ թույլ չտվեց մոռանալ այդ մասին: Ես կարծում եմ, որ հենց դա էր մեր կատվի երկարակեցության գաղտնիքը»,- լրատվականի հետ զրույցում ասել է Յան Ֆինլեյը:

12795 | 0
Facebook